Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները հասանելի են յուրաքանչյուր աշակերտի
2009-08-05
Հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ներդրման և էլեկտրոնային գրադարանների ձևավորման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) 2009 թվականի փետրվար-մայիս ժամանակահատվածում իրականացրել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված «Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների բազմացման աշխատանքներ` Հայաստանի բոլոր դպրոցները դրանցով ապահովելու նպատակով» դրամաշնորհային նախագիծըÖ‰
Նախագծի շրջանակներում բազմացվել են Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները, և դպրոցներին տրամադրվել ձեռնարկների ամբողջական փաթեթներըÖ‰ Ծրագրի իրականացման շնորհիվ ավարտվել են Հայաստանի բոլոր դպրոցներում էլեկտրոնային գրադարանների ձևավորման աշխատանքները: ՀՀ բոլոր դպրոցներն ապահովվել են էլեկտրոնային ուսումնական 14 ձեռնարկովÖ‰ Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները տեղադրված են նաև «Կրթական համալիր էջ» պորտալում
/www.armedu.am/, որոնք կարելի է ներբեռնել: Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները հասանելի են յուրաքանչյուր աշակերտի: