Առանցքային բարեփոխումներն առջևում են
2009-08-03
Լանա Կարլովան տեղեկացրեց, որ «Տեմպուսը» Եվրոպական Միության ծրագիր է, որը նպատակ ունի աջակցել գործընկեր պետությունների /Բալկանյան երկրներ, Արևմտյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա/ միջև բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդիականացման ընթացքին: Հայաստանը ծրագրին միացել է 2007 թվականից, որի ընթացքում իրականացվել 1-3 տարի տևողությամբ շուրջ 32 նախագիծ: 2008 թվականից մեկնարկել է չորս ծրագիր, որոնք հիմնականում վերաբերում են` ա/ բիոբժշկական ինժեներիայի բնագավառում ուսումնական ծրագրերի վերանայմանը, բ/ տեղական կառավարման արդիական տեխնոլոգիաների կրթական կենտրոնների ցանցի ստեղծմանը, գ/ կրթության որակի ապահովմանը, դ/ «գրադարանային գործ և ինֆորմացիոն գիտություն» մասնագիտությամբ նոր մագիստրոսական ծրագրի ներդրմանը:
Հյուրը նշեց, որ ծրագրին միացած ՀՀ բուհերից ամենակտիվ համագործակցություն են ծավալել Երևանի պետական համալսարանը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համալսարան-գործատու, ինչպես նաև գիտություն-տեխնոլոգիա-կրթություն ձևաչափով հետագա ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: