Ընդունելության մրցույթի արդյունքները՝ օգոստոսի 1-ին

2009-07-31

2009 թվականի ընդունելության քննությունների արդյունքները հանրապետության բուհերում կհրապարակվեն օգոստոսի 1-ին` օրվա երկրորդ կեսինÖ‰ Դրան ընդառաջ այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս, ամփոփելով քննությունների նախնական արդյունքները, նշեց, որ, համաձայն ՀԸՀ կայացրած որոշման, ինչպես ամեն տարի իրականացվել է թափուր տեղերի վերաբախումÖ‰ Նախարարը նշեց, որ վերաբաշխումը կատարվել է մի քանի սկզբունքովÖ‰ Պետպատվերի 80 տեղը հիմնականում տրվել է մարզային բուհերին՝ հաշվի առնելով մարզերի զարգացման պետական քաղաքականությունըÖ‰

«Այսպիսով մենք հնարավորություն ենք տալիս մարզերի դիմորդներին մնալ ու կրթություն ստանալ ծննդավայրում, ինչպես նաև միաժամանակ թուլացնում ենք  սոցիալական լարվածությունը, քանի որ մարզերում ուսանողները լուրջ դժվարություն են ունենում ուսման վարձավճարների հարցում»,- ասաց Ա. ԱշոտյանըÖ‰ Մյուս սկզբունքը հասարակության շրջանում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների գծով ձևավորված խիստ մրցույթը մեղմելու նպատակ է հետապնդելÖ‰ Տեղեր են հատկացվել նաև մշակութային բուհերին՝ հաշվի առնելով դիմորդների մեծ հետաքրքրությունն ու մշակութային կրթության կարևորությունը, ինչպես նաև վերաբաշխման ժամանակ ուշադրության կենտրոնում են եղել բնագիտական ու ճշգրիտ գիտություններով մասնագիտություններըÖ‰ Ընդհանուր առմամբ, մոտեցումներից մեկն էլ այն է եղել, որ դրական միավորներով բոլոր դիմորդներին՝ հնարավորության սահմաններում, մատչելի դարձնել բուհական կրթությունը, ու եթե նա ընդունելության ժամանակ ինչ-ինչ պատճառներով բարձր միավորներ չի վաստակել, բուհում կարող է ապացուցել հակառակըÖ‰ «Մրցութային տրամաբանությունն այսպիսով կտեղափոխվի բուհեր, ու այնտեղ ուսանողները կկարողանան քննական լարված մթնոլորտից զերծ դրսևորել իրենց՝ լիովին տնօրինելով իրենց ճակատագիրը»,- ասաց նախարարըÖ‰ Հաշվի է առնվել նաև ոչ պակաս կարևոր մի հանգամանք ևս. հայտնի է, որ հանրակրթության բարեփոխումներով պայմանավորված՝ 2011 թվականին դպրոցները շրջանավարտ չեն ունենալուÖ‰ Դիմորդների թվի աննախադեպ անկման հետևանքով բուհերի գործունեության վրա հնարավոր բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով էլ այս ու հաջորդ տարի քայլեր են կատարվելու` դիմորդների ընգրկվածության մեծացման ուղղությամբÖ‰ 
Ա. Աշոտյանը նաև վստահեցրեց, որ ընդունելության համակարգչային ավտոմատ մրցույթի ժամանակ պահպանվել է դիմորդների հայտերի հերթագայության սկզբունքը, և սահմանված կարգով որևէ դեպքում հայտի փոփոխությունը բացառվել էÖ‰ 
Նախարարը նաև հայտնեց մի քանի մասնագիտություններով մրցութային միավորների շեմերըÖ‰ Օրինակ, ԵՊՀ-ում «Իրավագիտություն» մասնագիտությամբ անցողիկ միավորի շեմը վճարովի ուսուցման դեպքում 53.5 է, «Միջազգայինում»՝ ավելի քան 54, ԵԲՀ-ում՝ տարբեր մասնագիտություններով ԱՏ-ի շեմը սկսվում է 16.1-16.3-ից, Տնտեսագիտական համալսարանում վճարովիի շեմը տարբեր մասնագիտությունների դեպքում տատանվել է 42-44 սահմանագծում, ԱՏ-ով՝ 37-41Ö‰
ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրի խնայողությունների հաշվին կիրականացվի միասնական քննությունների  վերլուծությունÖ‰ Այն կիրականացնի, ըստ ամենայնի, բրիտանական մի մասնագիտացված ընկերություն, և հոկտեմբերին համակարգի պատասխանատուները, ունենալով նրանց եզրակացությունները, կպատրաստվեն նոր քննաշրջանիÖ‰
        

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։