Կընդլայնվի մասնակիցների աշխարհագրությունը
2009-07-14
Ամփոփվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած դպրոցականների մարզական խաղերի արդյունքները, որոնք նվիրված էին ՀՀ անկախության 18-րդ տարեդարձին: Մարզական խաղերն անցկացվել են չորս փուլով` ներդպրոցական, մարզային, միջմարզային և եզրափակիչ: Առաջին փուլին մասնակցել է ՀՀ հանրակրթական դպրոցների 45 064 աշակերտ: Մարզական խաղերը կազմակերպվել են հետևյալ մարզաձևերից` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, հրաձգություն, սեղանի թենիս և թեթև ատլետիկա:
Եզրափակիչ փուլին, որը տեղի ունեցավ Դիլիջանում, մասնակցում էր ՀՀ մարզերի 780 աշակերտ: Եզրափակչի մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կարևորելով մարզական խաղերի շրջանակում արդեն ձևավորված ավանդույթները` նախարարը նշեց, որ մարզական խաղերը նպաստավոր պայմաններ են ստեղծում աշակերտների շրջանում առողջ ապրելակերպի կայացման համար և հույս հայտնեց, որ հաջորդ տարի կընդլայնվի մասնակիցների աշխարհագրությունը` ընդգրկելով Լեռնային Ղարբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցները:
Մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը և Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը:
Դպրոցականների մարզական խաղերի հաղթողներ դարձան`
Ֆուտբոլ
1. Կոտայք /ք. Չարենցավան/
2. Արագածոտն / ք. Աշտարակ/
3. Գեղարքունիկ / ք. Մարտունի/
Բասկետբոլ
աղջիկ պատանի
1. Շիրակ /ք.Գյումրի/ 1. Երևան
2. Երևան 2. Շիրակ /ք.Գյումրի/
3. Կոտայք /ք.Չարենցավան/ 3. Գեղարքունիկ /ք. Սևան/
Վոլեյբոլ
աղջիկ պատանի
1. Սյունիք /ք. Սիսիան/ 1. Լոռի /ք. Վանաձոր/
2. Երևան 2. Երևան
3. Կոտայք /ք. Չարենցավան/ 3. Գեղարքունիկ / ք. Գավառ/
Հանդբոլ
աղջիկ պատանի
1. Երևան – 1 1. Լոռի /ք.Վանաձոր/
2. Լոռի /ք.Վանաձոր/ 2. Երևան - 1
3. Շիրակ /ք.Գյումրի/ 3. Շիրակ /ք.Գյումրի/
Սեղանի թենիս
1. Երևան
2. Լոռի
3. Շիրակ
Հրաձգություն
1. Երևան – 1
2. Գյումրի
3. Վանաձոր
Թ/աթլետիկա
աղջիկ պատանի
1. Արարատ /ք.Արարատ/ 1. Շիրակ
2. Երևան – 1 2. Երևան
3. Շիրակ / ք. Գյումրի / 3. Լոռի