Ատեստատների հանձնման վերջնաժամկետը հուլիսի 23-ն է

2009-07-14

Հանրապետական ընդունող հանձնաժողովի հուլիսի 14-ին կայացած նիստում որոշում է կայացվել ընդառաջել այս տարվա շրջանավարտ-դիմորդներին և ատեստատները բուհերի ընդունող հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 23-ըÖ‰ ՀԸՀ-ն դիմորդներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ դիմում-հայտերի հետ բուհ հանձնված նրանց անձնական գործերի փաթեթն առանց դպրոցի ավարտական վկայականի՝ ատեստատի, ամբողջական չէÖ‰ Ատեստատի առկայությունն այս դեպքում, ընդունելության կանոններով, պարտադիր է. այդ դեպքում միայն դիմորդը կմասնակցի ընդունելության մրցույթինÖ‰   

Հանրապետական ընդունող հանձնաժողովի հուլիսի 14-ի նիստում հաստատվել են նաև մայրենի և օտար լեզուների բանավոր ու ստեղծագործական մրցույթի գրավոր քննությունների հանձնաժողովների կազմերըÖ‰  Հանձնաժողովներում ընդգրկված են մասնագետներ տարբեր բուհերից՝ ԵՊՀ-ից, ԵրԼՀ-ից և ԵՊՄՀ-ից, ինչպես նաև դպրոցների ուսուցիչներÖ‰ «Հանձնաժողովների նախագահների առջև խնդիր է դրվել ձևավորել այնպիսի թիմ, որն օժտված լինի մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, ապահովի գործընթացի անաչառությունն ու օբյեկտիվությունը»,- այսօր լրագրողներին քննական հանձնաժողովների ձևավորման սկզբունքը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Ա. ԱշոտյանըÖ‰
Այսպիսով, նշված առարկաների հանձնաժողովների նախագահներ են նշանակվել հետևյալ մասնագետները`

•Հայոց լեզու և գրականություն   Ռիտա Սաղաթելյանն, ԵՊՀ, բգդ, պրոֆեսոր
•Ստեղծագործական մրցույթ        Նաղաշ Մարտիրոսյան, ԵՊՀ, բգդ, դոցենտ
•Անգլերեն լեզու                             Ելենա Երզնկյան, ԵՊՀ, բգդ, պրոֆեսոր
•Ֆրանսերեն լեզու                          Մելանյա Ղազարյան, ԵրԼՀ, բգթ, դոցենտ
•Գերմաներեն լեզու                        Մարգարիտա Մաթևոսյան, ՀՀ ԿԳՆ
•Ռուսաց լեզու և գրականություն  Լիլիա Բալասանյան, ՀՀ ԿԳՆ, բգթ, դոցենտ 
•Իսպաներեն լեզու                          Մերի Սուքիասյան, ԵՊՀ, դոցենտ 
•Իտալերեն լեզու                             Արաքսյա Ստեփանյան, ԵՊՀ, դասախոս         

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։