Ի գիտություն լրատվամիջոցների
2009-07-13
Հուլիսի 14-ին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կայցելի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, որտեղ դիմորդները քննություն կհանձնեն «Ֆիզիկա» առարկայից: Քննությունները լուսաբանող լրագրողները ժամը 845-ին հրավիրվում են Գնահատման և թեստավորման կենտրոն:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին մեկնարկում են օտար լեզուների, ստեղծագործական մրցույթի կենտրոնացված և մասնագիտական քննությունները, որոնց վերաբերյալ նախարար Ա.Աշոտյանը կպատասխանի լրագրողների հարցերին:
Տեղեկացնում ենք նաև, որ կենտրոնացված փուլի քննությունները լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողներն իրենց այցեքարտերը, լիազորագրերի հետ միասին, կստանան հուլիսի 15-ին, ժամը 900-ին Հանրապետական ընդունող հանձնաժողովից (ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետի մասնաշենք,Ալեք Մանուկյան 13):