Աշխարհին կապող լավագույն կամուրջը

2009-07-13

Ծաղկաձորում ընթացող Հայոց լեզվի և գրականության համահայկական չորրորդ օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի շրջանակում հուլիսի 12-ին անցկացվեց «Պատանի ճարտասան» նախասիրական մրցույթը, որի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էր  նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, լսելով տարբեր երկրներից ժամանած մասնակիցների խոսքը, աշակերտներին հորդորեց յուրացնել ինչպես հայոց լեզուն, գրականությունը, պատմությունն ու մշակույթը, այնպես էլ համաշխարհային քաղաքակրթության նվաճումները, քանի որ սփյուռքն է Հայաստանն աշխարհին կապող լավագույն կամուրջը, և այդ կապն իրականացնողները լինելու են նաև համահայկական այս ստուգատեսի մասնակիցները:

Նախարարի խոսքը լավագույն օրինակ դարձավ պատանի ճարտասանների համար և ընդունվեց մեծ ոգևորությամբ:
Ջերմ խոսքով հանդես եկավ նաև հանձնաժողովի անդամ հոգեշնորհ տեր Վարդան աբեղա Նավասարդյանը` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից: Մրցույթն ավարտվեց Տերունական աղոթքով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։