ՈԱԱԿ տեղեկատվական բազայի ձևավորման գործընթացը շարունակվում է

2009-07-10

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին տեղեկությունների բազա ձևավորելու և համագործակցությունը զարգացնելու նպատակով մշակել է էլեկտրոնային հարցաթերթÖ‰ Այն առաջին փուլով ուղարկվել է պետական բուհերին՝ մինչև հուլիսի 1-ը լրացնելու նպատակով, սակայն  վաղօրոք սահմանված ժամկետը երկարացվել է՝ մինչև նույն ամսվա 20-ըÖ‰ Գործընթացին օրերս կմիանան նաև ոչ պետական բուհերըÖ‰

Ուսումնական հաստատությունների մի մասը, լուրջ պատրաստվածություն և պատրաստակամություն ցուցաբերելով, արձագանքել է  ու լիովին կամ գրեթե լիովին լրացրել համապարփակ հարցաշարը, որը տեղեկություններ է պարունակում բուհի հիմնադրման, ղեկավարի, գործունեության իրավական հիմքերի, հավատարմագրերի, իրականացվող հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի, հաստատության կառավարման ու գիտական խորհուրդների, բուհում գործող այլ կառույցների, վարչական կառուցվածքի, ֆակուլտետների ու ամբիոնների մասինÖ‰ Մասնավորապես, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական,  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական,  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Գավառի և Գորիսի պետական համալսարանները հարցաթերթը լրացրել են ամբողջությամբÖ‰ Հայաստանի պետական ճարտարագիտականը, ՀՊՃՀ-ի Վանաձորի և ԵՊՀ -ի Իջևանի մասնաճյուղերը լրացման աշխատանքները գրեթե ավարտել են՝  բացառությամբ մի քանի հարցիÖ‰ Մյուս բուհերում՝ Երևանի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարաններում, ՀՊՃՀ-ի Կապանի մասնաճյուղում, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում հարցաթերթը լրացվել է մասնակիորեն, ու աշխատանքները դեռ շարունակվում են:
Մի շարք այլ՝ առավելապես արվեստի բուհերն իրենց մասին տեղեկությունների տրամադրման հարցում ակտիվություն չեն ցուցաբերումÖ‰  
Հիշեցնենք,  որ հարցաշարի շնորհիվ ՈԱԱԿ-ը նպատակ ունի  ուսումնական հաստատությունների մասին պաշտոնական ու հավաստի տեղեկություններով ձևավորել համապարփակ բազա, որը հնարավորություն կստեղծի ամբողջական պատկերացում կազմել մեր հանրապետությունում մասնագիտական կրթական հաստատությունների առկա վիճակի ու խնդիրների վերաբերյալÖ‰ Այն կնպաստի նաև պետական հավատարմագրման հետագա գործընթացների առավել հստակ, համակարգված ու թափանցիկ կազմակերպմանըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։