ՄՐՑՈՒՅԹ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2009-07-08

Կիպրոսի Հանրապետությունը, զարգացման աջակցության իր պաշտոնական քաղաքականության շրջանակում, 2009-2010թթ. ուսումնական տարվա համար հատկացնում է որոշակի քանակությամբ կրթաթոշակներ: Առաջարկվող կրթաթոշակների նպատակն է` ներկայացնել Կիպրոսի Հանրապետության սպասարկման, բիզնեսի, մենեջմենթի, զբոսաշրջության, անտառտնտեսության և գյուղատնտեսության բնագավառներում առկա փորձը:
Հայաստանի Հանրապետութան քաղաքացիները  կարճաժամկետ  կրթաթոշակ ստանալու համար կարող են դիմել ծրագրին մասնակցող Կիպրոսի ցանկացած ուսումնական հաստատություն:
Ուսման ֆինանսական պայմանները հետևյալն են.
Կարճաժամկետ  կրթաթոշակ (4-6 շաբաթ)`
•ճանապարհածախս
•ուսուցում
•օրական նպաստ` 30 եվրո
•տեղավորում
•բազային առողջական ապահովագրություն
•ներքին տրանսպորտ
•ժամանման նպաստ
•մեկնման նպաստ
Կիպրոսի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է նաև, որ բոլոր կրթաթոշակները հատկացվում են` հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը, և որ բոլոր թեկնածուները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների պաշտոնական հավանությունը:
Անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան փաստաթղթերի ցուցակը կարելի է ձեռք բերել հետևյալ կայքում` www.planning.gov.cy:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։