Խնդիրները համակարգային են
2009-07-01
«Հայոց լեզու և գրականություն» առարկայի թեստի առնչությամբ մամուլի հրապարակումներից գերատեսչությունն ուշադրության է արժանացրել հայեցակարգային առաջարկություններըÖ‰ Նախարարը համաձայնեց մասնագետների այն դիտարկման հետ, որ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե թեստի բարդության, կառուցվածքի կամ հեղինակային խմբի մեջ է, այլ համակարգային էÖ‰ «Միայն թեստը բարդացնելով՝ դպրոցի խնդիրը չի լուծվի. այդպես դպրոցն ընդամենն ուղղորդվում է դեպի քննությունները»,- ասացին մասնագետներըÖ‰ Հանդիպման մասնակիցները միակարծիք էին նաև այն հարցում, որ մեր մասնագետները թեստաբանության տեխնոլոգիաների առումով ուսանելու շատ բան ունենÖ‰ Անհրաժեշտ է ստեղծել նաև առաջադրանքների բանկ՝ քննական անցանկալի անակնկալներից խուսափելու համարÖ‰ Նախարարը դպրոցի ուսուցիչներին նաև վստահեցրեց, որ թեստերի մշակման ու առաջադրանքների բանկի ստեղծման գործում կընդգրկվեն ուսուցիչներÖ‰
Ա. Աշոտյանը մասնագետներին հորդորեց բոլոր իրենց առաջարկները ներկայացնել գրավոր՝ խոստանալով անձամբ ծանոթանալ դրանց ու համակարգի հետագա բարելավման ժամանակ դրանց մի մասը կյանքի կոչելÖ‰