ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
2009-06-30
ՆԱԽԱԳԻԾ
ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8-ը մայիuի 1999 թվական, ՀO-297) 41-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4.Կրթական գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցվում եւ կամ դադարեցվում է «Լիցենզավորման մաuին »Հայաuտանի Հանրապետության oրենքով նախատեuված դեպքերում եւ կարգով, ինչպեu նաեւ uույն մասով նախատեսված դեպքերում: Օրենքով սահմանված` լիցենզիայի յուրաքանչյուր պահանջի խախտման համար լիցենզավորված անձը լիցենզավորման լիազոր մարմնի կողմից նախազգուշացվում է, խախտումների վերացման համար սահմանելով մինչեւ վեցամսյա ժամկետ: Նշված ժամկետում խախտումները չվերացվելու, ինչպես նաեւ տվյալ ուսումնական տարվա ընթացքում նշված պահանջներից որեւէ մեկը չապահովելու համար ավելի քան երկու անգամ նախազգուշացված անձի լիցենզիայի գործողությունը ենթակա է դադարեցման: Սույն մասի համապատասխան լիցենզիայի գործողությունը, բացառությամբ նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցեզիայի, դադարեցված է համարվում տվյալ կրթական ծրագրին համապատասխան ուսումնական տարին ավարտվելուն հաջորդող առաջին օրվանից»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Պետական հավատարմագրման նպատակով անհրաժեշտ փորձաննքությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպության կողմից»:
ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը.
ՀՈԴՎԱԾ 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ oրվանից: