ՈԱԱԿ-ին շնորհվել է ENQA նախնական անդամակցության կարգավիճակ

2009-06-30

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) գործադիր խորհրդի  կողմից հունիսի 12-ին շնորհվել է նախնական անդամակցության կարգավիճակ: Որակի ապահովման եվրոպական ասոցիացիան ստեղծվել է 2000 թվականին, մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման նպատակովÖ‰ Սկզբում որպես Որակի ապահովման եվրոպական ցանց ձևավորված այս ասոցիացիայի նպատակն է  բարեփոխումների փուլում խթանել և ապահովել կրթության որակըÖ‰ Ասոցիացիայի անդամակցումը բաց է Բոլոնիայի հռչակագիրը ստորագրած բոլոր երկրների որակի ապահովման կառույցների համարÖ‰

Մեր երկիրն այդ կառույցում ներկայացնող ՈԱԱԿ-ի նախնական անդամակցության կարգավիճակը հնարավորություն կընձեռի պաշտոնական հարաբերություններ հաստատել ENQA-ի հետ ու լայնորեն համագործակցել որակի ապահովման եվրոպական մյուս երկրների կենտրոնների հետÖ‰ Դրա շնորհիվ ՈԱԱԿ-ը կարող է մասնակցել ENQA-ի միջոցառումներին և տեղեկացված կլինի որակի ապահովման ոլորտի միջազգային բոլոր նորություններին և նախաձեռնություններինÖ‰
Ի դեպ, ՈԱԱԿ հրավերով հունիսի 27-28-ին աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ, միջազգային փորձագետ Բրունո Կուրվալեն: Փորձագետի այցի հիմնական նպատակը կենտրոնի ներուժի, գործունեության արդյունավետության, մշակված փաստաթղթերի և ընթացիկ աշխատանքների ուղղվածության գնահատումն էր: Հիմնադրամի անձնակազմի հետ երկօրյա հանդիպումների ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին ՈԱԱԿ ռազմավարական ծրագիրը, առաքելությունները, կառուցվածքը, մշակված փաստաթղթերը: Անդրադարձ եղավ ոլորտը և կենտրոնի  գործունեությունը կարգավորող իրավական ակտերին ու նշվեց, որ դաշտը բազմաթիվ ուղղություններով կանոնակարգելու և համապատասխանեցնելու անհրաժեշտություն ունի: Հիմնադրամի գործունեության առաջին ամիսները Բ. Կուրվալեն արդյունավետ գնահատեց: Ըստ հյուրի, ՈԱԱԿ-ն արհեստավարժ և դինամիկ զարգացում է ապրել. հստակեցված են ինչպես կենտրոնի առաքելությունը, այնպես էլ գործունեության ռազմավարությունը: Աշխատանքային քննարկումների ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության զարգացման և ընդլայնման վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։