Միջազգային խորհրդաժողով

2009-06-30

Հուլիսի 1-ին, ժամը 1000-ին «Կոնգրես» հյուրանոցի «Ball room» սրահում կբացվի «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը: Խորհրդաժողովին կմասնակցի տարբեր երկրների ավելի քան 120 մասնագետ:
Խորհրդաժողովի մասնակիցներին կողջունի ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։