«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N-245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
2009-06-30
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 2009 թվականի N « »-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N-245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» N 245-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունը
1. Որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր «6)» ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ.
«6) տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմինների կողմից տրված տեղեկանքը.»
2. Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում ««Կրթության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 41-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Լիցենզավորման պարտադիր պայմանները եւ» բառերով,
3. Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր «5)» եւ «6)» ենթակետերով, հետեւյալ բովանդակությամբ.
«6) տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման վայրում առկա է հսկիչ-դրամարկղային մեքենա,
7) նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը չապահովելու հիմքով պայմանավորված 10 օրով չի կասեցվել իրավաբանական անձի գործունեությունը:»
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: