Ստեղծվում է համապարփակ տեղեկատվական բազա

2009-06-25

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) մասին տեղեկությունների բազա ձևավորելու և համագործակցությունը զարգացնելու նպատակով մշակել է էլեկտրոնային հարցաթերթÖ‰ Դրա վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով, ինչպես նաև մինչև հուլիսի 1-ն այն լրացնելու նպատակով հարցաթերթն ուղարկվել է մի քանի ՄՈՒՀ-երի՝ ՈԱԱԿ-ի հետ կապի պատասխանատուներինÖ‰ Այսպիսով, ուսումնական հաստատությունների մասին պաշտոնական ու հավաստի տեղեկություններով ձևավորվելիք բազայի շնորհիվ հնարավորություն կստեղծվի ամբողջական պատկերացում կազմել մեր հանրապետությունում մասնագիտական կրթական հաստատությունների առկա վիճակի ու խնդիրների վերաբերյալÖ‰

 Այն կնպաստի նաև պետական հավատարմագրման հետագա գործընթացների առավել հստակ, համակարգված ու թափանցիկ կազմակերպմանըÖ‰ Հարցաթերթը բաղկացած է երկու մասիցÖ‰ Առաջինում ՄՈՒՀ-երը պետք է ներկայացնեն  ընդհանուր տվյալներ, ինչպես օրինակ՝ հիմնադրման, ղեկավարի, գործունեության իրավական հիմքերի, հավատարմագրերի, իրականացվող հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի մասինÖ‰ Երկրորդ՝ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների բաժնում ներկայացվելու են տվյալներ ուսումնական հաստատության կառավարման ու գիտական խորհուրդների, բուհում գործող այլ կառույցների, վարչական կառուցվածքի, ֆակուլտետների ու ամբիոնների մասին: Ընդ որում, յուրաքանչյուր ՄՈՒՀ-ի համար ստեղծվել է առանձին հարցաշարի էջ, որը կարող է լրացվել և լրամշակվել միայն տվյալ ՄՈՒՀ-ի պատասխանատուի կողմից՝ համապատասխան գաղտնաբառի գործածմամբÖ‰ Ի դեպ, համակարգի բարեփոխումներում ակտիվություն ցուցաբերող երկու բուհեր՝ Երևանի պետական և ճարտարապետաշինարարական համալսարանները ոչ միայն արձագանքել, այլև արդեն սկսել են լրացնել հարցաշարըÖ‰ Ներկայացված հարցաշարի երկու բաժիններն առաջին քայլն են` տեղեկատվական հնարավորինս լայն բազայի ձևավորման գործումÖ‰ Այժմ կենտրոնում մշակվում են դրա մյուս բաղադրիչները, որոնցում կներառվեն բուհի ողջ գործունեությունն արտացոլող տվյալներÖ‰  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։