Դիմում-հայտերի ժամկետը երկարաձգվեց

2009-06-24

Հանրապետական ընդունող հանձնաժողովի հունիսի 24-ի որոշմամբ, 2009 թվականի առկա ուսուցման ընդունելության կանոնների 39-րդ կետում կատարված լրացման համաձայն, ՀՀ պետական բուհեր ընդունելության դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև ս/թ. հունիսի 29-ը,  ժամը 1800: Նման հնարավորություն կընձեռվի նրանց, ովքեր այդ մասին դիմում են ներկայացրել ՀՀ ԿԳ նախարարությունÖ‰ Այսպիսով, բոլոր այն դիմորդները, ովքեր չեն հասցրել մինչև նախօրոք սահմանված ժամկետը՝ հունիսի 1-ը, դիմում-հայտ ներկայացնել պետական բուհեր, լրացուցիչ ժամկետում հայտ ներկայացնելու համար նախ պետք է գրավոր դիմեն կրթության և գիտության նախարարություն (եթե արդեն չեն դիմել)Ö‰ ՀԸՀ-ն տեղեկացնում է նաև, որ հիմնական ժամկետում՝ մինչ հունիսի 1-ը, ընդունված դիմում-հայտերի փոփոխություն չի կատարվելուÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։