Ի գիտություն դիմորդների
2009-06-24
Հանրապետական ընդունող հանձնաժողովի հունիսի 24-ի որոշմամբ, 2009 թվականի առկա ուսուցման ընդունելության կանոնների 39-րդ կետում կատարված լրացման համաձայն, ՀՀ պետական բուհեր ընդունելության դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև ս/թ հունիսի 29-ը, ժամը 1800: Նման հնարավորություն կընձեռվի նրանց, ովքեր այդ մասին դիմում են ներկայացրել ՀՀ ԿԳ նախարարությունÖ‰
Այսպիսով, բոլոր այն դիմորդները, ովքեր չեն հասցրել մինչև նախօրոք սահմանված ժամկետը՝ հունիսի 1-ը, դիմում-հայտ ներկայացնել պետական բուհեր, լրացուցիչ ժամկետում հայտ ներկայացնելու համար նախ պետք է գրավոր դիմեն ՀՀ ԿԳ նախարարություն (եթե արդեն չեն դիմել)Ö‰ ՀԸՀ-ն տեղեկացնում է նաև, որ հիմնական ժամկետում՝ մինչ հունիսի 1-ը, ընդունված դիմում-հայտերի փոփոխություն չի կատարվելու: