ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2009-06-17
Հունիսի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Կապանի N 2 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
«Գագիկ Բաղդասարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Արեգ Գրիգորյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Ցոլակ Հովհաննիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: