«ԿԱՊԱՆԻ N 2 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆԻ
2009-06-17
ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի ու 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Կապանի N 2 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի բժշկա¬հոգե¬բա¬նա¬մանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում ստեղծել կազմակերպության մասնաճյուղ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`
1) կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ` գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը, ինչպես նաև «Կապանի N 2 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակեր¬պու¬թյան գործունեության դադարման պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համաձայնեցված հաշվարկների հիման վրա, երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաս¬տա¬տություններ» պետական հիմնարկները վերակազմա¬կերպելու, պետական հատուկ հանրա¬կրթա¬¬կան ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրա¬պե¬տու¬թյան պետական հատուկ հանրակրթական ուսում¬նա¬կան հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնա¬դրու¬¬թյունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392–Ն որոշման մեջ փոփո¬խություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի հատուկ դպրոցների ցանկի 2-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: