Բողոքարկումները՝ հօգուտ դիմորդի

2009-06-16

Թեստեր և պատասխաններ

Հանրապետությունում ձևավորված 22 քննակենտրոնում այսօր կայացած «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը մասնակցում էր 4723 շրջանավարտÖ‰ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննություններին հետևում էր Արմավիրի թիվ 1 և թիվ 6 դպրոցներում տեղակայված քննական կենտրոններումÖ‰

Մինչ քննությունների մեկնարկը, քննակենտրոնների ղեկավարները շրջանավարտներին բացատրեցին քննության ընթացակարգը, ծանոթացրին ձևաթղթերի լրացման կարգին, ապա ծնողների ներկայությամբ բացվեցին թեստերի ծրարները, և քննությունները մեկնարկեցինÖ‰
ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, պատասխանելով բակում հավաքված ծնողների հարցերին, ներկայացրեց մայրենիի և մաթեմատիկայի քննությունների բողոքարկման հանձնաժողովների որոշումներըÖ‰ Մաթեմատիկայի քննական թեստում 1 միավոր հօգուտ դիմորդի հաշվարկելով՝ անբավարար ստացած շրջանավարտների թիվը էապես նվազում է՝ 27%-ից հասնելով շուրջ 20-իÖ‰ Միջին միավորի շեմը «Մաթեմատիկայից» 10,8 է, առավելագույն՝ 17.5-20 միավոր ստացել է շրջանավարտների 5.18%-ըÖ‰ 20 միավոր վաստակել է երկու դիմորդÖ‰ Ծնողներից մեկի հարցին, թե որքանով է պահպանվել հավասարության սկզբունքը, եթե մեկ լրացուցիչ միավոր տրվել է միայն այն դիմորդներին, որոնք առաջադրանքը չեն լուծել կամ սխալ են լուծել, այն դեպքում, երբ իր երեխան ճիշտ է պատասխանել բոլոր չորս առաջադրանքներին, նախարարը պատասխանեց, որ խիստ ողջունելի է, որ կան նման գիտելիքներ ունեցող երիտասարդներ, բայց տվյալ դեպքում որոշում կայացնելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նշված առաջադրանքները եղել են ծրագրային նյութի շեմին և խոչընդոտ են հանդիսացել դիմորդի համար: Ուստի, որոշում է կայացվել հօգուտ դիմորդի և նրանց թույլատրվել է շարունակել քննական մարաթոնը: 
Ծնողներին առավելապես հուզող հարցերից էր նաև քննությունների համար սահմանված ժամանակըÖ‰ Ի պատասխան նրանց պնդումներին, թե այն այս տարի շատ է կրճատվել, նախարարը պարզաբանեց, որ քննությունների տևողությունը սահմանվել է՝ հաշվի առնելով ինչպես նախորդ տարիների փորձը, այնպես էլ ուսումնական տարվա ընթացքում իրականացված փորձնական քննություններըÖ‰
«ՈրքանոՎվ կարող ենք վստահ լինել բանավոր քննությունների օբյեկտիվությանը» ծնողների հարցին` Ա. Աշոտյանը պատասխանեց. «Ամեն ինչ արվելու է դրանց օբյեկտիվությունն ու թափանցիկությունը ևս ապահովելու համարÖ‰ Ինչպես ամեն տարի, բանավոր քննություններին դուք դարձյալ կարող եք հետևել տեսախցիկների միջոցովÖ‰ Իսկ հաջորդ տարի կաշխատենք, որ այդ ձայնագրությունները տեղադրվեն նաև ինտերնետում»Ö‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։