Միջազգային աստղագիտական տարի (ՄԱՏ-2009)
2009-06-16
2009 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Միջազգային աստղագիտական տարի (ՄԱՏ-2009): Այդ կապակցությամբ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, կազմակերպվում են զանազան միջոցառումներ` կապված աստղագիտական գիտելիքների տարածման, աստղագիտական կրթության մակարդակի բարելավման, աստղագիտության և ընդհանրապես գիտության դերի բարձրացման հետ: Հայաստանում ՄԱՏ-2009-ը կոորդինացնում են Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) և Բյուրականի Աստղադիտարանը(ԲԱ):
Դպրոցական ծրագրի շրջանակներում կիրականացվեն`
•աստղագիտության ուսուցիչների հավաք և մասնագիտական վերապատրաստում Բյուրականի աստղադիտարանում,
•դպրոցականների այցելություններ ԲԱ,
•աստղագետների կողմից դասախոսություններ դպրոցներում,
•ՄԱՏ-2009-ին նվիրված միջոցառումներ (հանդեսներ) դպրոցներում,
•աստղագիտական թեմաներով դպրոցական աշխատանքների մրցույթ:
Նախատեսվում է նաև հիմնադրել Հայաստանի սիրող աստղագետների ընկերություն: Ընկերությունում գրանցվելու և մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.aras.am/Amateur/amateur.html կայք: