Նվազագույն միավորի շեմը չի փոխվի
2009-06-12
«Նվազագույն միավորի շեմը 7.5-ն է, որը կլորացվելով հօգուտ դիմորդի` դառնում է 8, և այն չի փոխվի»,- պատասխանելով հավաքված ծնողների հարցերին՝ այսօր կրկին հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Ա. ԱշոտյանըÖ‰ Հուլիսի 12-ին կայացած «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իսպաներեն», «Իտալերեն», «Պարսկերեն» առարկաների միասնական քննություններին նա հետևում էր Վանաձորի թիվ 5 և 6 դպրոցներում ձևավորված քննական կենտրոններումÖ‰
Չնայած նախօրոք ծրագրված էր մեկնել Արմավիր, բայց արձագանքելով այս կենտրոններից ստացված կազմակերպչական խնդիրների վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ նախարարը որոշեց անձամբ լինել տեղում և ծանոթանալ իրավիճակինÖ‰ Քննությունները մեկնարկել էին ճիշտ ժամանակին՝ սահմանված կարգովÖ‰ Հավաքված ծնողները դրանց ընթացքին հետևում էին հեռուստաէկրանների միջոցովÖ‰ Վերջիններիս հետ միասին նախարարը ճշտեց, թե տեսախցիկներն արդյոք բոլոր քննասենյակներն են հավասարապես տեսանելի դարձնումÖ‰ Ինչպես ծնողները, այնպես էլ պատասխանատուները վստահեցրին, որ բոլոր քննակենտրոններում իրավիճակը հավասարապես վերահսկվում է, և իրականությանը չեն համապատասխանում մամուլում ներկայացված պնդումները, թե թիվ 5 դպրոցում «հատուկ ընտրյալների քննասենյակ» կաÖ‰ Ընդ որում, նրանք հերքեցին նաև նախորդ քննությունների ժամանակ նման խնդրի գոյությունը՝ վստահեցնելով, որ կազմակերպչական առումով դժգոհություններ չունենÖ‰
Թիվ 6 դպրոցում էլ բարձրացվող հիմնական հարցերը նվազագույն միավորի շեմի փոփոխության, թեստերի բարդության, դպրոցի ծրագրային հարցերի ծավալի, քննության համար սահմանված ժամանակի մասին էինÖ‰ Նախարարը ևս մեկ անգամ նրանց վստահեցրեց, որ եթե թեստերը բարդ են եղել, ապա հավասարապես բարդ են եղել բոլորի համարÖ‰ «ԹեÕ› ժամանակի, թեÕ› թեստերի առումով պայմանները ողջ հանրապետությունում հավասար են եղելÖ‰ Որևէ մեկի համար հատուկ պայմաններ չեն ստեղծվելÖ‰ Միջին միավորները նախորդ տարվա համեմատ իջել են, սակայն միավորների համաչափ բաշխվածության արդյունքում մրցութային պայմանները պահպանվել են բոլորի համար»,- ասաց Ա. ԱշոտյանըÖ‰