Մրցակցային դաշտը պահպանվել է. անբավարարների և գերազանցների թիվը մեծ չէ

2009-06-09

Թեստեր և պատասխաններ  /Դիմում-հայտեր

Հանրապետությունում այսօր անցկացվում էր միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից, որին մասնակցում էր նախորդ և այս տարվա շուրջ 9806 շրջանավարտÖ‰ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննությունների ընթացքին հետևում էր Աշտարակ քաղաքի թիվ 4 և մայրաքաղաքի թիվ 199 դպրոցներում տեղակայված քննական կենտրոններումÖ‰

Դրանցում գործընթացը կազմակերպված էր սահմանված կարգով, առանց խնդիրների, և նախարարն ու քննությունները լուսաբանող լրագրողները համոզվեցին դրանում՝ ներկա գտնվելով քննության մեկնարկին, թեստերի ծրարների բացմանըÖ‰
Ինչպես միշտ, քննակենտրոնների մուտքը մարդաշատ էր, ու նախարար Ա. Աշոտյանը պատասխանեց հավաքված ծնողների հարցերինÖ‰ Դրանք հիմնականում վերաբերում էին նախորդ՝ «Հայոց լեզու և գրականության» առարկայի միասնական քննության թեստերին և արդյունքներին: Այդ մասին այսօր ծնողների անունից բաց նամակներ են հրապարակվել նաև մամուլումÖ‰ Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ մայրենիի քննության արդյունքներով միջին միավորի շեմը, նախորդ տարվա համեմատ, նվազել էÖ‰ Նախորդ տարվա 13.02-ի փոխարեն այս տարի միջին միավորը 11-12-ի սահմանագծում էÖ‰ «Ասում եք, որ թեստերը բարդ են եղելÖ‰ Այո, բայց դրանք բարդ են եղել բոլորի համարÖ‰ Բոլոր քննություն հանձնողներն այդ առումով եղել են հավասար պայմաններում, ու հաշվի առնելով անբավարարների տոկոսը՝ կարող ենք ասել, որ շրջանավարտների մեծ մասն առաջադրանքները հաջողությամբ հաղթահարել էÖ‰ Մրցակցային դաշտը նրանց բոլորի համար պահպանվել է, պարզապես այն տեղափոխվել է ավելի փոքր միավորների դաշտ»,- ասաց Ա. ԱշոտյանըÖ‰
Անբավարար միավոր ստացածների թիվն այս առարկայից 9.5% է, և իրականությանը չեն համապատասխանում շրջանառվող ու տարածվող այն լուրերը, թե մայրենիի քննությունից 40-45%-ն անբավարար է ստացելÖ‰ Ըստ այդմ, նոր քննություն կազմակերպելու կամ նվազագույն միավորի շեմն իջեցնելու հարց չի քննարկվումÖ‰ «Սահմանված ոչ մի ընթացակարգ չի խախտվի. մենք խստորեն հետևում ենք դրա պահպանմանը, և ծնողների շրջանում տարածվող ու իրականության հետ կապ չունեցող լուրերն ուղղակի լարվածություն են ստեղծում, ինչը փոխանցվում է նաև երեխաներինÖ‰ Ասում են նաև, թե հայոց լեզվի թեստերի արտահոսք է եղելÖ‰ Մենք փաստացի նույն օրը հերքել ենք այդ լուրերը, դրանց ոչ ճշմարիտ լինելու մեջ կարող էին համոզվել բոլոր հետաքրքրվողներըÖ‰ Սակայն այսօր ամենածանրակշիռ փաստարկը նաև քննության արդյունքներն են՝ առավելագույն միավորների փոքր թիվըÖ‰ Շուրջ 12 հազար շրջանավարտներից առավելագույն՝ 20 միավոր է ստացել ընդամենը 12-ը, 18.5-20 միավոր է ստացել 3.35%-ըÖ‰ Իսկ արտահոսքի դեպքում պատկերն այսպիսին չէր կարող լինել»,- մեկնաբանեց ԿԳ նախարարըÖ‰
Մայրենիի քննության արդյունքները քննական կենտրոններում կհրապարակվեն այսօր՝ ժամը 1700-ին, որտեղ էլ վաղը ժամը 1000-ից սկսած՝ կարելի է իրականացնել բողոքարկումÖ‰ «Ծանոթանալով արդյունքներին՝ թեÕ› անբավարարների, թեÕ› գերազանցների առումով՝ ինքներդ կարող եք համոզվել ասվածումÖ‰ Իսկ եթե հարցեր ունեք թեստի առաջադրանքներից, կարող եք բողոքարկել, և մեր մասնագետները դրանք կքննարկեն»,- ասաց Ա. ԱշոտյանըÖ‰      

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։