Ամեն ինչ արվել է գործընթացի անաչառության և թափանցիկության համար

2009-06-05

Թեստեր և պատասխաններ   / Դիմում-հայտեր

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանն այսօր մասնակցում էին այս և նախորդ տարիների շուրջ 12567 շրջանավարտÖ‰ Մասնակիցների թվով ամենաընդգրկուն այս քննությանը ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը հետևում էր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 1 և Երևանի թիվ 127 դպրոցներումÖ‰ Քննական կենտրոններում սահմանված կարգով նախապատրաստվում էին գործընթացինÖ‰

 Մինչ քննության մեկնարկը նախարարը զրուցեց ինչպես շրջանավարտների, այնպես էլ կենտրոնների մոտ խմբված ծնողների հետ՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ արվել է գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունը ապահովելու համարÖ‰ «Ամիսներ շարունակ դուք քրտնաջան աշխատել եք այսօր լավ արդյունքի հասնելու համարÖ‰ Քննությունների կազմակերպիչները ևս ամեն ինչ արել են անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբÖ‰ Ուստի, մաղթում եմ ձեզ հաջողություն և կենտրոնացում, որպեսզի կարողանաք հաղթահարել տեստային առաջադրանքներըÖ‰ Հույս ունեմ ձեզնից շատերին սեպտեմբերին տեսնել երևանյան բուհերում»,- ասաց Ա. ԱշոտյանըÖ‰  
Միասնական առաջին՝ բնագիտական առարկաների քննությունների արդյունքները կհրապարակվեն այսօր, ժամը 1700-ին՝ քննական կենտրոններումÖ‰ Բողոքարկումը տեղի կունենա նույն քննական կենտրոններում՝ վաղը, ժամը 1000-ից սկսած՝ 24 ժամվա ընթացքումÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։