Դասընթաց-սեմինար
2009-06-04
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող InWEnt, Capacity Building International միջազգային կարողությունների կառուցման կազմակերպությունը Կովկասում իրականացնում է «Ինստիտուցիոնալ կառուցում և մարդկային ռեսուրսների զարգացում էլեկտրոնային ուսուցման /e-Learning/ ոլորտում ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 8-13-ը նախատեսվում է իրականացնել երկրորդ թեմատիկ դասընթաց-սեմինարը, որը բաղկացած է երեք փուլից` սկզբնական դասընթաց-սեմինար Երևանում, այնուհետև ուսուցում էլեկտրոնային տեսքով և ավարտական դասընթաց-սեմինար` սերտիֆիկացիոն գործընթացով:
Առավել մասնրամասն տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված կազմակերպության ինտերնետային կայքից` www.inwent.org: