Կարևոր են նաև ավարտական քննությունները

2009-06-03

Հանրապետության հանրակրթական դպրոցների այս տարվա շրջանավարտներն այսօր հանձնում էին ավարտական քննություն՝ բնագիտական առարկաներիցÖ‰ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից քննություն էր հանձնում 37731 շրջանավարտÖ‰ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննություններին հետևում էր մայրաքաղաքի թիվ 35 դպրոցում, որտեղ ժամանակին սովորել է մինչև ութերորդ դասարանÖ‰ Շրջանավարտներին հաջողություն մաղթելով՝ նախարարը նշեց, որ նրանք մտնում են նոր կյանք ,և չափազանց կարևոր է, թե վաղը ինչպիսի մասնագետ են դառնալուÖ‰  

«Մեզ համար հավասարապես կարևոր են թեÕ› ավարտական, թեÕ› միասնական քննությունները, որովհետև դրանց շնորհիվ մենք տեսնում ենք հանրակրթական դպրոցի որակըÖ‰ Խնդիր, որ առաջնային է ինչպես հանրակրթության, այնպես էլ մասնագիտական կրթության պարագայումÖ‰ Կարևոր խնդիր է նաև դպրոցից մասնագիտական կրթություն շրջանավարտների  հնարավորինս սահուն անցումն ապահովելըÖ‰ Դրա համար մշակվել և ներդրվել է միասնական ու ավարտական քննությունների համակարգը, որը որպես մեխանիզմ պետք է շարունակենք զարգացնել ու կատարելագործել»,- ասաց ԿԳ նախարարըÖ‰
Թիվ 35 դպրոցում բոլոր քննությունները սկսվեցին ճիշտ ժամանակին, ժամը՝ 11.00-ին, բացառությամբ «Կենսաբանության», քանի որ տեխնիկական  պատճառով այդ առարկայի տեստերը դպրոց չէին հասելÖ‰ԳԹԿ-ից տեստերը բերվեցին, և խնդիրն արագ հարթվեց. 30 րոպե ուշացումով շրջանավարտները սկսեցին նաև այդ քննությունըÖ‰ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը վստահեցրեց, որ այս ուշացումը չի լինի ի հաշիվ շրջանավարտների, և նրանց հնարավորություն կտրվի լիարժեքորեն օգտագործել քննության համար սահմանված ժամանակըÖ‰ Իսկ նման տեխնիկական խնդիրներից խուսափելու նպատակով ԳԹԿ պատասխանատուներին կհանձնարարվի ևս մեկ անգամ ճշտել տեստերի բաշխման գործընթացըÖ‰    

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։