Կլոր սեղան-քննարկում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

2009-06-02

Հունիսի 3-ին, ժամը 1300-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում  երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը հրավիրում է երեխաների պաշտպանության հիմնախնդիրների վերաբերյալ կլոր սեղան-քննարկման` «Մեր իրավունքները միասին պաշտպանենք» խորագրով: Միջոցառմանը կմասնակցեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, երեխաներ Հայաստանի  մարզերից:
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության մեքենաները Երևանից (Մալաթիա-Սեբաստիա, Ռ.Մելիքյան 1) Վանաձոր կուղևորվեն հունիսի 3-ին ժամը 1000-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։