Հաջողության հասնելու երաշխիքը գիտելիքն ու կենտրոնացումն է

2009-06-02

Թեստեր և պատասխաններ

 Հանրապետությունում այսօր մեկնարկեցին միասնական քննություններըÖ‰ Երեք՝ «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» առարկաներից 14 քննական կենտրոնում քննություն էր հանձնում այս և նախորդ տարիների 2765 շրջանավարտÖ‰ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննությունների ընթացքին հետևում էր քննական երկու խոշոր` ԵՊՀ-ում և ՀՊՃՀ-ում գտնվող կենտրոններում, որտեղ, ընդհանուր առմամբ, քննություն էր հանձնում 632 դիմորդÖ‰

«Մեր խնդիրն այսօր գործընթացը սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ կկազմակերպումն է, և վստահեցնում եմ, որ խստորեն հետամուտ ենք լինելու դրանÖ‰ Արդյունքում, գիտելիք ունեցող բոլոր դիմորդները պետք է իրենց տեղն ունենան մեր բուհերում»,- ասաց ԿԳ նախարար Ա. ԱշոտյանըÖ‰ Մինչ քննությունների մեկնարկը նա զրուցեց քննությանը մասնակցող շրջանավարտների և նրանց ծնողների հետ՝ նշելով, որ քննական գործընթացում հաջողության հասնելու երաշխիքը գիտելիքն է և կենտրոնացումը՝ դրանք լավագույնս դրսևորելու համարÖ‰
Ինչպես միշտ, այս տարի ևս մեր հանրությունը հատուկ հետաքրքություն է դրսևորում բուհական քննություններինÖ‰ «Ես այս ուշադրությունը կարևոր ու անհրաժեշտ եմ համարումÖ‰ Կրթության հանդեպ մեր ազգը միշտ էլ պահանջկոտ է եղելÖ‰ Սակայն  կցանկանայի, որ այդ ուշադրության կենտրոնը փոքր-ինչ փոխվեր՝ դեպի բուհերի ավարտական քննություններÖ‰ Բոլորս հասկանայինք և կարևորեինք այն արդյունքը, որ տալիս են մեր բուհերըÖ‰ Ու հանրությանն ավելի հետաքրքրեր, թե ինչ որակի մասնագետներ ենք մենք պատրաստում»,- ասաց ԿԳ նախարարըÖ‰
Քննական առաջին օրվա արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն 5 օրվա ընթացքում, իսկ մինչ այդ՝ քննական թեստերին և ճիշտ պատասխաններին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՆ, ԳԹԿ կայքերում և կրթական պորտալումÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։