Տեր կանգնենք մեր իրավունքներին
2009-06-01
ԻնչպեՎս են մեր դպրոցականները տեր կանգնում իրենց օրինական իրավունքին` ՀԴՄ կտրոն պահանջելու միջոցով: Այս հարցի պատասխանն այսօր հստակ երևաց Գեղագիտության ազգային կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում: Կենտրոնում ցուցադրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ես օրինական պետության քաղաքացի եմ» թեմայով հանրապետական մրցույթի հաղթողների աշխատանքները, որը նաև երեխաներին հնարավորություն էր ընձեռել դրսևորել իրենց նկարչական և ստեղծագործական ունակությունները:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանը, կառավարության այլ անդամներ, աշակերտներ և նրանց ծնողներ:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացի դաստիարակելը չափազանց պատասխանատու գործ է, և այդ գործը սկսվում է առաջին հերթին դպրոցից, երբ երեխաներն իրենց գիտակցում են որպես քաղաքացի, որպես երկրի տեր և հասկանում են, թե պետությունն ինչպես է կառուցված, ինչ կառույցների միջոցով է աշխատում, ինչպես են ձևավորվում պետության եկամուտներըÖ‰ Այսօրվա միջոցառումն ունի նաև դաստիարակչական բովանդակություն, այսպես անկաշկանդ ձևով երեխաների մոտ նաև խաղի տեսքով ձևավորվում են ուժեղ պետություն ունենալու սկզբունքները և դրան հասնելու ճանապարհըե,- իր խոսքում նշեց է Տիգրան ՍարգսյանըÖ‰
Մրցույթին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի 5-11-րդ դասարանների աշակերտները: Ընդհանուր առմամբ ներկայացվել է շուրջ 300 նկար, որոնցից ժյուրին ընտրել է 90 լավագույն աշխատանք, որոնք էլ ներկայացվել էին Գեղագիտության ազգային կենտրոնում: Մրցույթի արդյունքում Կոտայքի և Գեղարքունւքի մարզի երկու մասնակից ճանաչվել են լավագույնը, ևս հինգ աշխատանք արժանացել է խրախուսական մրցանակի. նշված մրցանակները սահմանվել են լավագույն ծաղրանկարի, լավագույն դպրոցի, թեմատիկայի լավագուն արտահայտության և մրցույթի ամենակրտսեր մասնակցի համար:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացի դաստիարակելը չափազանց պատասխանատու գործ է, և այդ գործը սկսվում է առաջին հերթին դպրոցից, երբ երեխաներն իրենց գիտակցում են որպես քաղաքացի, որպես երկրի տեր և հասկանում են, թե պետությունն ինչպես է կառուցված, ինչ կառույցների միջոցով է աշխատում, ինչպես են ձևավորվում պետության եկամուտներըÖ‰ Այսօրվա միջոցառումն ունի նաև դաստիարակչական բովանդակություն, այսպես անկաշկանդ ձևով երեխաների մոտ նաև խաղի տեսքով ձևավորվում են ուժեղ պետություն ունենալու սկզբունքները և դրան հասնելու ճանապարհըե,- նշել է Տիգրան ՍարգսյանըÖ‰