ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2009-05-27

Մայիսի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը` 
«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2009-2010 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին»,

««Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին գույք ամրացնելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»,
«Սարգիս Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Մխիթար Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին», 
«Հարություն Պապիկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։