Միջազգային համաժողով

2009-05-20

Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ «Միջին մասնագիտական կրթություն և կրթություն կայուն զարգացման համար» թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում էր  ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղեկալ Արա Ավետիսյանի գլխավորությամբ: Միջազգային համաժողովն անցկացվեց Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության և ԱՊՀ մասնակից երկրների կրթության նախարարների կոնֆերանսի նախաձեռնությամբ:

Համաժողովը կազմակերպվել էր ԱՊՀ գործադիր կոմիտեի, Մոսկվայում UNESCO-ի  բյուրոյի, ԱՊՀ մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի,  Կրթության եվրոպական հիմնադրամի,  ՄԿՈՒ միջազգային կենտրոնի (UNESCO-UNEVOC), UNESCO-ի  կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի, InWent միջազգային կազմակերպության և Ժողովրդական համալսարանների գերմանական ասոցիացիայի (DVV) համագործակցությամբ:

Համաժողովը նպատակ ուներ ձևավորել արդյունավետ զարգացման ուղիներ ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական և սոցիալական ոլորտներում կադրային պահանջների բավարարման, ՄԿՈՒ դերի բարձրացման, ինչպես նաև ԱՊՀ տարածքում որակավորված բանվորական կադրերի պատրաստման գործընթացում տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար:
Համաժողովին զուգահեռ անցկացվեց ԱՊՀ մասնակից երկրների կրթության նախարարների XVI խորհրդաժողովը, որի ընթացքում քննարկվեցին մասնակից երկրների շրջանակում մասնագիտական կրթության և ուսուցման, ԱՊՀ-ի և UNESCO-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։