Ի գիտություն ԶԼՄ-ների
2009-05-08
Գնահատման և թեստավորման կենտրոնը 2009թ. պետական ավարտական և միասնական քննությունները լուսաբանելու նպատակով մինչև սույն թվականի մայիսի 20-ը իրականացնում է լրագրողների հավատարմագրման գործընթաց` համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ կրթության և գիտության նախարարությունում լրագրողների հավատագրման կարգի»:
Հավատարմագրման համար անհրաժեշտ է ներկայացնել`
.դիմում ԳԹԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանի անունով,
.լրագրողի (օպերատորի) 3x4 չափի լուսանկար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԳԹԿ հասարակայնության հետ կապերի բաժին` հեռ. 559431