«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ «ՄԱՆԿԱԿԱ
2009-05-06
ՆԱԽԱԳԻԾ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 7 կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Բաշխել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «06.Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակում» ծրագրով նախատեսված հատկացումները ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009թ.
ապրիլի –ի N -Ն որոշման
«ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի թիվ 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «06.Մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակում» ծրագրով նախատեսված հատկացումների ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների բաշխումը
Հ/հ |
Անվանում |
Մամուլի անվանումը |
Գումար /հազ. դր/ |
1 |
«Աղբյուր» մանկապատանեկան ամսագիր» ՍՊԸ |
|
8524,5 |
2 |
«Ծիծեռնակ» հրատարակչություն» ՍՊԸ |
«Ծիծեռնակ» ամսագիր |
8604,5 |
3 |
«Կանչ» մանկապատանեկան թերթի խմբագրություն» ՍՊԸ | «Կանչ» մանկապատանեկան թերթ |
13451,0 |
4 |
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ | «Նախաշավիղ» ամսագիր |
4646,5 |
5 |
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ | «Հայոց լեզու և գրականություն» ամսագիր |
5407,5 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
40634,0 |