Մրցույթ ՌԴ ուսումնական հաստատություններում սովորելու համար
2009-05-04
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2009-2010 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /99 կրթաթոշակ/ և հետբուհական /10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին: