«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստ

2009-04-21

ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ ապրիլի 30-ին, ժամը 16-ին, կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող  հանձնաժողովի» նիստը:

Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ  հարցերը.

1.«Երևանի հ. 107 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը  տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր  կրթական ծրագ¬րերով գործու¬նեության լիցենզիաներ տալու մասին,
2.«Երևանի քաղաքապետարանի Ներսես Մեծի անվան  հ. 124 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմա¬կերպությանը  տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագ¬րերով գործու¬նեության լիցենզիաներ տալու մասին,
3.«Ստեփանավանի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը  հատուկ  ընդհանուր  կրթական ծրագ¬րով գործու¬նեության լիցենզիա տալու մասին,
4.«Ֆրանսիական դպրոց հիմնադրամի» տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր,  միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին,
5.«Բացվող այգ» հանրակրթական դպրոց սահմանափակ պատաս¬խանատվությամբ ընկերությանը տարրական  ընդհանուր կրթական ծրագրով  գործունեության լիցենզիա տալու մասին,
6.«Ա.Հովհաննիսյան կրթական համալիր» սահմանափակ պատաս¬խանատվությամբ ընկերությանը միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրով գործու¬նեության լիցենզիա տալու մասին,
7.«ՀՀ Երևան  քաղաքի Արաբկիր թաղային համայնքի Հրայր Կիրակոսյանի անվան թիվ 3 մանկապարտեզ նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
8.«Սպարտակ Օհանյան և ընկերներ» սահմանափակ պատաս¬խանատվությամբ ընկերությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
9.«Ավետիս-Սոնանա» սահմանափակ պատաս¬խանատվությամբ ընկերությանը նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
10.«Դեղին արտույտ» սահմանափակ պատաս¬խանատվությամբ ընկերությանը նախախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
11.«Գորիսի Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակեր¬պությանը նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով գործունեության լիցենզիա և միջին մասնագիտական կրթական ծրագրով մի շարք  մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն տալու  մասին,
12.«Ստեփանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման   լիցենզիա տալու մասին,
13.««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը` 030500-»Իրավագիտություն» և 022040-»Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունների գծով դադարեցնելու մասին,
14.«Երևանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
15.«Հայաստանում գերմանական համալսարան» փակ բաժնետիրական ընկերությանը մագիստրոսի կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին:


Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող  հանձնաժողով

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։