Աշակերտական տետրերի կազմերի ձևավորման մրցույթ

2009-05-04

Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրի աշակերտներն ու ուսանողները հաճախ օգտագործում են տետրեր, որոնց շապիկներին պատկերված են անբովանդակ նկարներ, օտարալեզու գրություններ: Սա լուրջ բացթողում է, քանզի ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր հայ երեխա, իր կամքից անկախ, առնվազն 10-15 տարի դառնում է այս արտադրանքի սպառողն ու կիրառողը:

Իրավիճակը շտկելու համար ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարություններն առաջարկում են իրականացնել հայկական տետրերի արտադրության ծրագիր, որով կսրբագրվի ոչ միայն տարիների բացթողումը, այլև կիրականացվի հայ արվեստի և գիտության քարոզչության ու ճանաչողության ազգաշահ ծրագիր:
ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունները հայտարարում են աշակերտական տետրերի կազմերի ձևավորման մրցույթ:
Կազմերի առաջին էջերը պետք է ներկայացնեն հայ մշակույթն ու գիտությունը խորհրդանշող պատկերներ և դիմանկարներ` հակիրճ տեքստային տեղեկությամբ, իսկ 2-րդ էջում` ՀՀ օրհներգի տեքստը: Տետրի շապիկը պետք է լինի հայատառ:
Մրցույթին կարող են մասնակցել հրատարակչություններ և անհատներ` ներկայացնելով համապատասխան տեղեկատվությամբ նկարների հավաքածուն` էլեկտրոնային տարբերակով:
Հայտերի ներկայացման ժամկետը` մինչև 2009 թ. հունիսի 15-ը:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել`
52-93-07       /ՀՀ մշակույթի նախարարություն/,
52-66-02       /ՀՀ կրթության և գիտության նախարարություն/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։