«ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2009-04-29

ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել
1/Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը՝ համաձայն N1 հավելվածի,
2/Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N2 հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թ.
------         N ----        որոշման


ԾՐԱԳԻՐ
ՀԱՅ  ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ  ՆԵՐՈՒԺԻ  ՀԱՄԱԽՄԲՄԱՆ


 I.  ԾՐԱԳՐԻ  ՆՊԱՏԱԿԸ  ԵՎ   ԽՆԴԻՐՆԵՐԸ
 
Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է`
Հայաստանի  և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների  համախմբումը՝  նրանց գիտելիքները, փորձն ու հնարավորությունները պետական և ազգային   հիմնախնդիրների   լուծմանն   ուղղելու   նպատակով:
Ծրագրի  հիմնական  խնդիրներն  են`
1.Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների գիտական գործունեության  մասին  էլեկտրոնային  տեղեկատվական բազայի   տվյալների   տրամադրում Հայաստանի Հանրապետության  պետական  կառավարման  մարմիններին  ու գիտական  կազմակերպություններին, 
2.Հայ գիտնականների   համագործակցության  միջավայրի    ձևավորում՝   Հայաստանում և  օտարերկրյա պետություններում իրականացվող միջազգային  ծրագրերին  մասնակցության  հնարավորությունների   առավելագույն   օգտագործմամբ,
3.Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հայագիտական հետազոտական աշխատանքներում  օտարերկրյա պետություններում  գործող  հայագիտական  կենտրոնների    ներգրավում,    համատեղ հետազոտությունների   իրականացում,
4.Հայաստանի Հանրապետությունում գիտական ծրագրերի անկախ փորձագիտական համակարգում,   միջազգային գիտակրթական ծրագրերում,   գիտական գործունեության արդյունքների առևտրայնացման,  գիտության  ոլորտի  մենեջերների  պատրաստման  ու  գիտական կազմակերպություններում ժամանակակից մենեջմենտի ներդրման  գործում,   օտարերկրյա  պետությունների հայ գիտնականների  ներգրավում:

II. ԾՐԱԳՐԻ   ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ   ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Ծրագրի   իրականացման  համար  անհրաժեշտ  հիմնական  միջոցառումներն են.
5.Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների գիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվության միասնական, համալրվող էլեկտրոնային  բազայի  ստեղծում,  տվյալների վերլուծություն,
6.Գիտաժողովների,  սեմինարների, ամառային գիտական դպրոցների  և այլ  գիտական քննարկումների   համատեղ  կազմակերպում, միջազգային գիտակրթական կոնսորցիումներին ու միություններին գիտակրթական կազմակերպությունների  և  մասնագետների մասնակցությանն  աջակցություն,
7.Համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող գիտական ծրագրերում օտարերկրյա պետությունների   հայ   գիտնականների    ներգրավում, գիտնականների փոխանակման  ծրագրերի  իրականացում, հայագիտական հետազոտական աշխատանքներում  օտարերկրյա պետություններում   գործող  հայագիտական կենտրոնների ներգրավում,  
8.Հայաստանի Հանրապետության գիտական ծրագրերի փորձաքննության անկախ փորձագիտական համակարգում օտարերկրյա պետությունների  հայ  գիտնականների  ներգրավում,
9.Օտարերկրյա պետությունների հայ գիտնականների փորձի  օգտագործում գիտության ոլորտում ժամանակակից մենեջերների պատրաստման,  ինովացիոն նախագծերի մշակման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներմուծման ու  ներդրման գործընթացներում:

III. ԾՐԱԳՐԻ   ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ   ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
10. Ծրագրի  ֆինանսավորման  աղբյուրներն են` 
1/Հայաստանի  Հանրապետության պետական բյուջեն,
2/Հիմնադրամների  միջոցները,
3/Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրվող միջոցները,
4/Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված  այլ աղբյուրներ:

IV. ԾՐԱԳՐԻ   ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ


11. Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և  Հայաստանի Հանրապետության  գիտությունների ազգային  ակադեմիայի կողմից՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի  նախարարությունների հետ համագործակցությամբ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։