Միջպետական համագործակցություն

2009-04-21

Ապրիլի 22-ին, ժամը 1530-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012 թթ. համագործակցության ծրագրի» ստորագրման պաշտոնական արարողությունը: Փաստաթուղթը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը և Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կիրչո Աթանեսովը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։