ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանի շնորհավորական ուղերձն ապրիլի 7-ի կապակցությամբ
2009-04-06
ՍիրելիÕ› կանայք,
Շնորհավորում եմ Ձեզ ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Հայ ժողովրդի հարատևման նախապայմաններից եղել և մնում է մոր պաշտամունքը, որը դարձել է մեր ազգային նկարագրի կարևոր առանձնահատկությունը: Մայրական օրհնությամբ են սկսվել հայ մարդու բոլոր նախաձեռնությունները և մայրական աղոթքներով` պսակվել հաջողությամբ:
Առանձնապես ուզում եմ շնորհավորել կրթության և գիտության համակարգի կանանց: Իր կոչմանը հավատարիմ յուրաքանչյուր մանկավարժի մեջ ներդաշնակորեն միահյուսված են ևÕ› մայրական քնքշանքն ու հոգատարությունը, ևÕ› կանացի հմայքն ու գեղեցկությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ապրիլի 7-ի կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ ուրախ տրամադրություն և կանացի երջանկություն: