Սլովակերեն լեզվի դասընթացներ
2009-03-31
2009թ. հուլիսի 6-17-ը Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի են ունենալու սլովակերեն լեզվի և սլովակյան մշակույթին նվիրված ամառային երկշաբաթյա դասընթացներ: Ծրագիրն իր մեջ ներառելու է շաբաթական 30 դասընթաց, որոնք ուղեկցվելու են ոչ միայն լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդներով, այլ նաև սպորտային և մշակութային միջոցառումներով:
Դասընթացների ավարտին /ս/թ հուլիսի 22-23-ը/ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում հանձնել քննություն և ստանալ Սլովակիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված վկայական:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 1-ն է:
Դասընթացների արժեքը կազմում է 480 եվրո:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.uninova.sk/clap կայք: