Դպրոցականների նկարչական աշխատանքների հանրապետական մրցույթ

2009-03-31

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ, նախաձեռնել են «Ես օրինական պետության քաղաքացի եմ»  թեմայով  նկարչական  աշխատանքների մրցույթ,  որին կարող  են  մասնակցել 5-11-րդ դասարանների աշակերտները:

Այսօր ամբողջ հանրապետությունում իրականացվող հարկային բարեփոխումների շրջանակներում առանցքային նշանակություն է տրվում ՀԴՄ-ների /հսկիչ դրամարկղային մեքենա/ ներդրման գործընթացին, ինչը կարող է նպաստել, որպեսզի լուծվեն պետության առջև ծառացած շատ սոցիալական խնդիրներ: ՀԴՄ կտրոնը պահանջելիս քաղաքացին տեր է կանգնում իր օրինական իրավունքին, միաժամանակ աջակցում է պետությանը:
Մրցույթի անցկացումը կարող է խթան հանդիսանալ` վաղ հասակից ՀՀ քաղաքացիներին իրենց իրավունքները պաշտպանելու ոգով դաստիարակելու գործընթացում, միաժամանակ այն կօգնի երեխաներին` դրսևորել իրենց նկարչական և ստեղծագործական ունակությունները:

Մրցույթի պայմանները.

Սահմանվում է 7 մրցանակ
2 գլխավոր մրցանակներ.
Թեմատիկայի լավագույն արտահայտություն
Լավագույն ծաղրանկար
5  խրախուսական մրցանակներ

Նկարչական ժանրի ընտրությունն ազատ է:
Մրցույթի կազմակերպումն ու անցկացումը.
Մրցույթն անցկացվում է  1 փուլով՝ հանրապետական:
Աշխատանքները մինչև ս/թ ապրիլի 25-ը, մարզերից /Երևանից/  ներկայացվում են ՀՀ ԿԳ նախարարություն:
Մրցույթի արդյունքների ամփոփումը կկատարվի ՀՀ ԿԳ նախարարությունում:
Մրցանակաբաշխությունը և շնորհանդեսը տեղի կունենան ս/թ  մայիսի 15-ին:
Լավագույնը ճանաչված աշխատանքները կցուցադրվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կազմակերպված ցուցահանդեսում:

ՀՀ ԿԳ նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։