Նախարարն ընդառաջել է ուսանողների դիմումներին

2009-03-24

Վերջին ամիսներին հաճախակի են դարձել ՀՀ բուհերի ուսանողների` ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ուղղված դիմումները` ուսման վարձավճարների գանձումը հետաձգելու վերաբերյալ: Ելնելով վերոնշյալից` նախարար Ս. Սեյրանյանը մարտի 24-ին գրություն է ուղարկել ՀՀ բուհերի ռեկտորներին` առաջարկելով ուսման վարձավճարների գանձումը կատարել մինչև ս/թ ապրիլի 15-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։