ՄԿՈՒ զարգացման ազգային խորհրդի նիստ

2009-03-24

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մարտի 24-ին տեղի ունեցավ Õ™Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի/ ՄԿՈՒԶԱԽ/Պ երկրորդ նիստը: Նիստը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ  կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, ֆինանսների նախարարների տեղակալները, Հայաստանի շինարարների, գործատուների հանրապետական և ճյուղային  միությունների, ՀՀ և Երևանի առևտրաարդյունաբերական պալատների,  արհմիությունների և արհեստակցական կազմակերպությունների նախագահները և տնօրենները:

Երկրորդ նիստին հրավիրված էին նաև Õ™2007թ. գործողությունների ծրագրի ներքո ոլորտային աջակցություն ՀՀ աղքատության հաղթահարմանը նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումների ճանապարհովՊ ծրագրի ԵՄ մոնիտորինգի խմբի ներկայացուցիչները:
ՄԿՈՒԶԱԽ-ի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը ներկայացրեց նիստի օրակարգը, որում ընդգրկված էին առաջին նիստի արձանագրության, ՄԿՈԻԶԱԽ-ի կանոնադրության, 2009 թվականին նախատեսվող ոլորտային մասնագիտական հանձնաժողովների,  կրթական պետական չափորոշիչների մասնագիտությունների ցանկի ներկայացման ու հաստատման, ինչպես նաև այլ հարցեր: Ծավալված քննարկման ընթացքում նախարար Ս. Սեյրանյանը նշեց, որ անհրաժեշտ է նաև հասարակության մեջ վերականգնել վստահությունը նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի նկատմամբ, որն էլ իր հերթին հիմք կհանդիսանա մասնագիտական բնագավառում առողջ մրցակցության կայացման համար: Նիստի ընթացքում առաջարկվեց մասնագիտությունների ոլորտային հանձնաժողովներում ընդգրկել նաև գործատուների ներկայացուցիչներին, ովքեր հստակ կձևակերպեն հասարակության և աշխատաշուկայի պահանջները` պատրաստվող մասնագետների գիտելիքների ու կարողությունների վերաբերյալ: Քննարկվեցին նաև իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման գործընթացի կազմակերպման խնդիրները:
Նիստի ավարտին մոնիտորինգի խմբի ներկայացուցիչ Պ. Տասկերը, շնորհակալություն հայտնելով հրավերքի համար, արձանագրեց առաջընթաց` նախորդ գնահատման համեմատությամբ: Նա հույս հայտնեց, որ խորհուրդը կաջակցի 2009 թվականի համար ԵՄ-ի կողմից սահմանված նախապայմանների կատարմանը` ըստ հաստատված ժամանակացույցի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։