Դպրոցականների առարկայական օլիմպիադա

2009-03-23

Մեկնարկեց դպրոցականների առարկական ամենամյա օլիմպիադայի եզրափակիչ հանրապետական փուլը, որն անցկացվում է 14 առարկայից: Եզրափակիչ հանրապետական փուլն անցկացվում է` համաձայն ԿԳ նախարար Ս. Սեյրանյանի 2009թ. մարտի 4-ի թիվ N151-Ա/Ք հրամանով հաստատված ժամանակացույցի: 2008-2009 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել հանրապետության  10 մարզի, Երևանի, Ջավախքի և Արցախի 8-11-րդ դասարանների շուրջ 1015 աշակերտ:  

Հաշվարկից դուրս կարող են մասնակցել նաև նախորդ տարում հանրապետական փուլում «Առաջին» կարգի դիպլոմով պարգևատրված աշակերտները, մաթեմատիկայից, ֆիզիկայից,  ինֆորմատիկայից, քիմիայից  միջազգային օլիմպիադաների մասանկիցները  և ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 5-ական աշակերտ /քվոտաներով սահմանված տեղերում չընդգրկված և հաջորդ տեղերը գրաված/:
Սկսած 1997-98 ուստարվանից` արդեն 11-րդ տարին անընդմեջ հանրապետական օլիմպիադաներում անփոփոխ առաջատարն է Երևանի «Քվանտ» վարժարանը, իսկ Երևանի ֆիզմաթ դպրոցը և «Անանիա Շիրակացի» ճեմարանը միշտ առաջատար եռյակում են: Այս կրթօջախները 11 տարի շարունակ նմանատիպ հաջողություններ են  արձանագրում նաև Երևանի քաղաքային օլիմպիադաներում:
Այս տարիների ընթացքում լավագույն եռյակին հոջորդում են Գյումրու «Ֆոտոն» վարժարանը, Գյումրու թիվ 1 կրթահամալիրը, Կապանի թիվ 1 վարժարանը, իսկ վերջին մի քանի տարիներին նրանց են միացել Վանաձորի «Էվրիկա» վարժարանը, Երևանի ՀՊՃՀ հենակետային վարժարանը, Երևանի թիվ 8 դպրոցը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։