Համագործակցության հուշագիր

2009-03-10

«Դպրոցներ. Ապագայի գործընկերներ» համաշխարհային ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում մարտի 17-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ տեղի միջնակարգ դպրոցի և Գյոթեի ինստիտուտի միջև: Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Վիկտորինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կ. Ղազինյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանը:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ծրագրում ընդգրկված աշխարհի հազար դպրոցներից մեկը դարձել է հենց Սարդարապատի միջնակարգ դպրոցըÖ‰ Իսկ Բ. Եսայանը ընդգծեց, որ ԿԳ նախարարության և մեր երկրում Գերամանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցության շնորհիվ վերելք է ապրում գերմաներեն լեզվի ուսումնասիրությունը, իրականացվում են տարբեր ծրագրեր ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգումÖ‰
Ներկայացված ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և նպատակ ունի խթանել Հայաստանում գերմաներենի` որպես օտար լեզվի ուսուցումը: Նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ ինչպես գերմաներենի, այնպես էլ այլ առարկաների ուսուցիչների համար:  Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նաև բարձր դասարանների աշակերտների համար դասընթացներ Գերմանիայում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։