Պատրաստվում են կրթության կառավարման մասնագետներ

2009-03-10

Երևանի պետական լեզվաբանական համալսարանում մարտի 17-ին տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի շնորհանդեսը, որը ՀՀ ԿԳ նախարարության,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Լեզվաբանական համալսարանի համագործակցության արդյունք էÖ‰ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնյաներ, բուհի ղեկավար կազմի ներկայացուցիչներ՝ ռեկտոր Ս. Զոլյանի գլխավորությամբ, նորաբաց ամբիոնի կայացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև դասախոսներ և ուսանողներÖ‰ 

ԿԳՆ բարձրագույն մասնագիտական կրթության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մհեր Մելիք-Բախշյանը և ԵրՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին, ներկայացրին ամբիոնի ստեղծման կարևորությունըÖ‰
Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Ներսես Գևորգյանի խոսքով, վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում համակարգի պատասխանատուները հաճախ են բախվում անհրաժեշտ մասնագետների բացակայության խնդրինÖ‰ Կրթության կառավարման մասնագետներ մեր երկրում երբևէ չեն պատրաստվել, և վաղուց ժամանակն էր` ունենալ մի ակադեմիական միավոր, որը կզբաղվեր դրանովÖ‰ Ծրագիրը ԿԳՆ-ին առաջարկվել է 2005 թվականին, որից հետո ամբիոն բացվեց նախ Կրթության ազգային ինստիտուտում, իսկ 2007-ից, ԵրՊԼՀ-ի հետ կնքված համաձայնագրի շնորհիվ, այն սկսեց գործել նաև այս բուհումÖ‰ Ընթացիկ ուսումնական տարվանից բուհում սկսվել է իրականացվել «Կրթության կառավարում» մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիրըÖ‰ Դրանից զատ, ամբիոնն արդեն հասցրել է որոշակի աշխատանք կատարել և հաջողություններ գրանցել ստանձնած այլ առաքելությունների ուղղությամբÖ‰ Կրթական համակարգի  բարեփոխումներին և զարգացմանն աջակցելու նպատակով ամբիոնը ոչ միայն պատրաստում, այլև վերապատրաստում է մասնագետներÖ‰ Արդեն սկսվել է լեզվաբանական համալսարանի դասախոսական կազմի վերապատրաստումըÖ‰ Հանդիսանալով միջազգային համագործակցության արդյունք և գտնվելով  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամիբոնների ցանցում՝ այն նաև նպաստում է միջազգային կապերի զարգացմանըÖ‰ Համատեղ ծրագրեր են արդեն իրականացվել ինչպես Եվրախորհրդի, այնպես էլ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի աջակցության հիմնադրամի հետÖ‰ Մյուս կարևոր առաքելությունը կրթության ոլորտում հետազոտությունների իրականացումն է, որոնց կարիքն այսօր նույնպես չափազանց մեծ էÖ‰ «Իսկապես, համակարգի զարգացման առումով ռազմավարական որոշումներ կայացնելու համար նման հետազոտությունները շատ կարևոր են, ու մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- ասաց Ն. ԳևորգյանըÖ‰

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։