«Ժայռապատկերներից մինչև այբուբեն»
2009-03-10
«Մոսկվա» կինոթատրոնում մարտի 17-ին տեղի ունեցավ «Ժայռապատկերներից մինչև այբուբեն» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ներկայացնում է հայկական լեռնաշխարհում գրի ծագումն ու զարգացումը` ժայռապատկերներից մինչև Մեսրոպ Մաշտոց:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը: Նախարարը շնորհավորեց ֆիլմի ստեղծագործական խմբին և հանդիսատեսին` շնորհանդեսի կապակցությամբ: Ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Արտակ Մովսիսյանը նշեց. «Հայաստանն աշխարհի հազվագյուտ երկրներից է, որտեղ վկայված են գրի ծագման ու զարգացման բոլոր փուլերը, առկա են գրի բոլոր տեսակները (վաղ պատկերագիր, մեհենագիր, սեպագիր, այբուբեն): Հակառակ դրան, Հայաստանի, հատկապես, նախամաշտոցյան շրջանի գրավոր մշակույթը շարունակում է մնալ չներկայացված ոչ միայն ողջ աշխարհում, այլև` Հայաստանում»:
«Ժայռապատկերներից մինչև այբուբեն» փաստավավերագրական ֆիլմը յուրօրինակ փորձ է գիտահանրամատչելի լեզվով բացատրել գրի ծագման ու զարգացման ընթացքը, Հայկական լեռնաշխարհի օրինակների հիման վրա ներկայացնել գիրն` իբրև քաղաքակրթական բացառիկ երևույթ: