Աշխատանքային հանդիպում ավագ դպրոցների տնօրենների հետ
2009-03-10
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանի մոտ մարտի 11-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում` հանրապետությունում գործող տաս ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Բ. Եսայանը վստահեցրեց, որ ավագ դպրոցների ծրագիրը ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր օղակներից է, և նախարարությունը, ուղիղ կապի մեջ լինելով 10 ավագ դպրոցների հետ, այն մշտական ուշադրության կենտրոնում է պահելուÖ‰ Նրա հավաստմամբ` կատարվում է ավագ դպրոցների ուսուցման ընթացքի ամենօրյա վերլուծություն, որի ընթացքում հստակեցվում են բոլոր ծրագրերը, հաշվի են առնվում մանկավարժական կազմի, ծնողների և աշակերտների տեսակետները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպչական հարցերը, ծնողների և աշակերտների հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև կրթության որակի ապահովման հետ կապված հարցերը:
Տնօրենները փաստեցին, որ առայժմ արդյունքները խիստ հուսադրող են. հասարակության շրջանում կա վերաբերմունքի հստակ փոփոխություն. ձևավորվել է վստահություն, որ ավագ դպրոցն իրոք կարող է ապահովել կրթական բարձր որակ:
Ծավալված քննարկման ընթացքում տնօրենները նշեցին, որ այս կարճ ժամանակահատվածում արմատապես փոխվել է աշակերտների վերաբերմունքը դեպի դպրոցն ու գիտելիքը` ինչ-որ չափով ճշգրտվել է մասնագիտական կողմնորոշումը:
Տնօրենների հավաստմամբ` ամենամեծ բացը ծրագրի վերաբերյալ տեղեկատվության պակասն է, և որ ավագ դպրոցի նպատակի և խնդիրների մասին հստակ իրազեկման որոշակի աշխատանքից հետո վերաբերմունքը նկատելիորեն փոխվել էÖ‰ Բ. Եսայանը տնօրենների ուշադրությունը հրավիրեց այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտության վրա. նա հորդորեց այս գործում ներգրավել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հատկապես մարզային հեռուստաընկերություններին` հասարակությանը ավելի համապարփակ և ճշգրիտ տեղեկատվություն ապահովելու նպատակով: Ավագ դպրոցներից մեկում անգամ աշակերտների և ծնողների շրջանում անցկացվել է սոցհարցում` նրանց վերաբերմունքը ընթացող գործընթացների շուրջ հստակեցնելու համար:
Բ. Եսայանը տեղեկացրեց, որ ինչպես նոր բացվող, այնպես էլ գործող ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կշարունակվի, որն էլ կնպաստի նրանց մասնագիտական որակի բարձրացմանըÖ‰
Հանդիպման վերջում Բ. Եսայանը առաջարկեց հաջորդ հանդիպումն անցկացնել ավագ դպրոցներից մեկում`տեղում ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ հանդիպումներ ունենալու նպատակովÖ‰