Մրցույթ` հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
2009-03-11
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել գործունակ չափահաս, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) հիմնադրամի տնօրենի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
բ) հիմնադրամի գործունեության կազմակերպման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն,
գ) գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում,
դ) վերջին տասը տարվա ընթացքում կրթության ոլորտում առնվազն 7 տարվա ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ,
ե) միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ,
զ) ռուսերենի և անգլերենի կամ ֆրանսերենի իմացություն (կարդալ և բացատրվել),
է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու կարողություն:
Մրցույթի մասնակիցը պարտավոր է ներկայացնել հիմնադրամի չորս տարվա զարգացման հայեցակարգ (հիմնադրույթներ):
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
ա) դիմում-հայտ (լրացվում է տեղում),
բ) մեկ լուսանկար 3x 4 չափսի,
գ) քաղվածք աշխատանքային գրքույկից (վավերացված կնիքով),
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի /վկայագրի/ պատճեն,
զ) անձնագրի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճեններ,
է) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
ը) տեղեկանք բնակության վայրից,
թ) գիտական կոչումը և գիտական աստիճանը հավաստող փաստաթղթեր,
ժ) բնութագիր վերջին աշխատավայրից, եթե կազմակերպությունը չի լուծարվել:
Մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերը (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2009թ. մարտի 11-ից մինչև 2009թ. մարտի 25-ը (ներառյալ), աշխատանքային օրերին, ժամը 10.00-13.00-ը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցե` Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2009 թվականի մարտի 31-ին, ժամը 11.00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3):