««ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
2009-03-11
Ն ա խ ա գ ի ծ
արձանագրային
Հավանություն տալ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացնելու կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 8-րդ մասի «ը» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Պատվո վճարը հատկացվում է գիտական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս ծառայողական գործուղման մեկնած ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամներին»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: